Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Արայիկ Հարությունյան. Պատերազմական այս ծանր օրերին բժիշկների աշխատանքն իսկապես հավասարազոր է հերոսության

Արայիկ Հարությունյան. Պատերազմական այս ծանր օրերին բժիշկների աշխատանքն իսկապես հավասարազոր է հերոսության
11.10.2020 | 20:02

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել եմ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ՝ ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ»:

Դիտվել է՝ 3882

Մեկնաբանություններ